Բայդենը թույլատրել է տրանսգենդերներին ծառայել ԱՄՆ բանակում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանը՝ բանակում տրանսգենդերների ծառայության արգելքի մասին։ Այս մասին հայտնում է Politico-ն։
Թրամփի հրամանի չեղարկման մասին Բայդենի որոշումը հայտարարվել է Սպիտակ տան կողմից՝ պաշտպանության նախարարի պաշտոնում Լլոյդ Օսթինի երդմնակալության հանդիսավոր արարողությանժամանակ։
Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Ջո Բայդենը պետական պաշտոնում առաջադրել է տրանսգենդերի՝ Ռեյչել Լևինին։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր