Բայդենը թույլ չի տա Թրամփին չեղարկել ԱՄՆ մուտքի սահմանափակումները

Աշխարհ 19.01.2021   20:10   48

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը թույլ չի տա չեղարկել կորոնավիրուսով պայմանավորված մի շարք երկրներից ԱՄՆ մուտքի սահմանափակումները, ինչպես հրամայել է երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնել է Բայդենի ներկայացուցիչ Ջեն Փսակին:

«Իր առողջապահության հարցերով թիմի խորհրդով, վարչակազմը մտադիր չէ հունվարի 26-ին չեղարկել այդ սահմանափակումները»,- գրել է Փսակին Twitter-ի իր էջում:

Նրա խոսքով, Բայդենի վարչակազմն, ընդհակառակը, մտադիր է միջազգային ուղևորությունների հետ կապված խստացնել հանրային առողջապահությանը վերաբերող միջոցառումները՝ կորոնավիրուսի տարածումը զսպելու համար:

Փսակին նշել է, որ COVID-19-ի ավելի վարակիչ տարբերակներ են ի հայտ գալիս ամբողջ աշխարհում, ուստի սահմանափակումները չեղարկելու ժամանակը չէ:

Ավելի վաղ Թրամփը չեղարկել էր կորոնավիրուսի հետ կապված ԱՄՆ մուտքի սահմանափակումները Շենգենյան գոտուց, Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից և Բրազիլիայից ժամանողների համար:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb