Բայդենը ստորագրեց առաջին հրամանագրերը

Աշխարհ 21.01.2021   11:13   38

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր երդմնակալության արարողությունից հետո Կոնգրեսի նախագահի աշխատասենյակում ստորագրել է երեք փաստաթուղթ։

Դրանք են՝ երդմնակալության օրվա հռչակագիրը և կառավարության անդամների առաջադրումների մասին որոշումներ:

Իր պաշտոնավարման առաջին իսկ օրը մի շարք գործադիր հրամանների ստորագրումը Բայդենի նախընտրական խոստումներից մեկն է, որը վերաբերում է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ վերջին չորս տարիների ընթացքում ընդունած շատ որոշումների վերանայմանը:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Չորեքշաբթի օրը Բայդենի անցումային թիմը իր հայտարարության մեջ ասել է, որ այս հրամաններից մի քանիսը ներառում են կորոնավիրուսի ճգնաժամի, ներգաղթի և կլիմայի փոփոխության վերաբերյալ նոր որոշումներ:

ԱՄՆ Կապիտոլիումում նախագահի պաշտոնը պաշտոնապես ստանձնելուց գրեթե անմիջապես հետո Բայդենի օգնականները հայտնեցին, որ նախագահը վերացնում է որոշ մահմեդական մեծամասնություն ունեցող երկրներից ԱՄՆ մուտք գործելու արգելքը, դադարեցնում ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի կառուցումը և վերականգնում ԱՄՆ-ի մասնակցությունը Փարիզի կլիմայի համաձայնագրում ու անդամակցությունը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում: 


 Պիտակներ
         Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb