Բայդենը շնորհակալություն է հայտնել Նեթանյահուին՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար

Աշխարհ 21.05.2021   10:55   77

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է իսրայելցիների և պաղեստինցիների միջև ձեռքբերված հրադադարի պայմանավորվածությունը: Այդ մասին հայտնում է CNBC-ն:

Բայդենը Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ողջունել է այդ քայլը և շնորհակալություն հայտնել նրան շուրջ 11 օր տևած  մարտերը դադարեցնելու որոշման համար: Բացի այդ, Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն կօգնի Իսրայելին վերակառուցել «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգը` բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Սպիտակ տան ղեկավարը նաև ասել է, որ Վաշինգտոնը ՄԱԿ-ի և այլ միջազգային դերակատարների հետ համագործակցելու է՝ Գազայի հատվածում վերակառուցման և բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։


 Պիտակներ
         Նեթանյահու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb