Բայդենը շաբաթը մեկ անգամ Covid-19-ի թեստ է հանձնում

Աշխարհ 02.04.2021   09:11   39

«Այս շաբաթ ԱՄՆ նախագահը COVID-19-ի  թեստ է անցել, որի պատասխանը բացասական է եղել», – ՌԻԱ «Նովոստին» մեջբերել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակիի խոսքերը:

Նա տեղեկացրել է, որ նախագահը թեստավորվում է կորոնավիրուսի դեմ 2 շաբաթը մեկ:

Բայդենը հրապարակավ ստացել էր կորոնավիրուսի դեմ պատվաստումներ դեկտեմբեր և հունվար ամիսներին:

Ավելի վաղ Բայդենը հայտնել էր, որ ԱՄՆ-ում մայիսի վերջին կբաշխի կորոնավիրուսի պատվաստանյութերի 600 միլիոն չափաբաժին։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb