Բայդենը սաուդյան թագավորի հետ բանակցություններ կվարի Խաշքաջիին նվիրված զեկույցի նախօրյակին

Աշխարհ 24.02.2021   16:00   46

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավոում Է փետրվարի 24-ին առաջին հեռախոսազրույցը վարել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորի հետ՝ սաուդացի լրագրող Ջամալ Խաշքաջիի սպանության մասին ամերիկյան հետախուզության ոչ գաղտնի զեկույցի հրապարակման նախաօրյակին: Փետրվարի 23-ի երեկոյան այդ մասին գրել Է Axios նորությունների պորտալը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Զրույցը, եթե կայանա, կդառնա որպես նախագահ Բայդենի առաջին բանակցությունը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ: Մինչդեռ կողմերը, հավանաբար, կքննարկեն լայն շրջանակի հարցեր, զրույցը երանգավորված կլինի առաջիկա պայթյունահարույց զեկույցով»,- նշում Է հրատարակությունը: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հաշվետվությունում, ինչպես սպասվում Է, կհիշատակվի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի անունը:

Ինչպես փետրվարի սկզբին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին, Բայդենի վարչակազմը մտադիր Է ԱՄՆ-ի Կոնգրեսին հանձնել հատուկ ծառայությունների եզրակացությունը Խաշքաջիի սպանության հանգամանքների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ
         Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb