Բայդենը քննադատել է Տեխասում դիմակային ռեժիմի չեղարկումը

Աշխարհ 04.03.2021   15:43   55

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, լրագրողների հետ զրույցում, քննադատել է Տեխասի իշխանությունների որոշումը՝ հաջորդ շաբաթվանից դիմակների պարտադիր կրումը չեղարկելու մասին:

«Կարծում եմ՝ մեծ սխալ է դիմակի ռեժիմը չեղարկելը, երբ շուրջ 512 հազար ամերիկացիներ արդեն մահացել են կորոնավիրուսից։

Սա նեանդերթալյան մտածելակերպ է, կարծես ամեն ինչ կարգին է, հանեք ձեր դիմակները և մոռացեք ամեն ինչի մասին», վրդովված ասել է Բայդենը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb