Բայդենը Պուտինի հետ հանդիպմանը շիտակ կլինի իր արտահայտություններում

Աշխարհ 10.06.2021   15:00   122

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ շիտակ կլինի իր արտահայտություններում: Այդ մասին հայտարարել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահը (Բայդենը) վաղուց Է ծանոթ նախագահ Պուտինի հետ: Նա երբեք իրեն չի զսպել, հայտնելով իր երկյուղները կամ անհանգստությունը, երբ նրանց (Ռուսաստանի իշխանությունների) գործելակերպը չի համաձայնեցվում ժողովրդավարական արժեքների հետ, եւ նա, անպայմանորեն, շիտակ կլինի այդ հարցում եւ այդ հանդիպման ժամանակ»,-Պսաքին լրագրողներին հայտարարել Է ճեպազրույցի ընթացքում: Նրա կարծիքով, դա թույլ կտա շարժվել դեպի «ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ»:

Սպիտակ տան մամուլի քարտուղարը նաեւ հայտնել Է, որ լրագրողները կկարողանան նախագահ Բայդենին հարցեր տալ Ժնեւում կայանալիք հանդիպումից հետո: «Եվ մենք, իհարկե, հույս ունենք, որ դուք նույնպես հնարավորություն կունենաք հարցեր տալու նախագահ Պուտինին: Թե ինչ տեսք կունենա այդ ձեւաչափը, մենք կիմանանք առաջիկա մի քանի օրերին: (…) Ամեն բան դեռ քննարկվում Է»,-հավելել Է նա:

Պուտինի հետ Բայդենի բանակցությունները կանցկացվեն հունիսի 16-ին Ժնևում: Բայդենը հունիսի 9-ի երեկոյան ԱՄՆ-ից ժամանել Է Մեծ Բրիտանիա՝ այդպիսով սկսելով իր եվրոպական ուղեւորությունը: Ժամանելուց հետո ԱՄՆ-ի նախագահը հայտարարել Է, որ մտադիր Է բանակցությունների ժամանակ Պուտինին նախազգուշացնել ժողովրդավարական երկրների ինքնիշխանության խախտման անթույլատրելիության եւ նման միջամտության հետեւանքների մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ
         Բայդեն-Պուտին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb