Բայդենը պետք է ավարտի արգելապատի կառուցումը Մեքսիկայի հետ սահմանին․ Թրամփ

Աշխարհ 22.03.2021   14:03   47

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պետք Է անհապաղ վերսկսի արգելապատի կառուցումն ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին անօրինական միգրանտների հոսքի հետ կապված ճնաժամի լույսով: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ, որը տարածվել Է մարտի 21-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ Թրամփի՝ իրեն հաջողվել Էր սահմանի հուսալի պահապանություն ապահովել, իսկ Բայդենի վարչակազմը «մի քանի շաբաթում ազգային հաղթանակը վերածեց ազգային աղետի»: Ինչպես կարծում Է Թրամփը, ԱՄՆ-ի գործող ղեկավարի օգնականները պետք Է ընդունեն լիակատար պարտությունը»: «Նրանց գործողությունները հանգեցնում են մարդկանց մահվան, ողբերգական իրադարձությունների»,- ընդգծել Է նա:

ԱՄՆ-ի նախկին նախագահը հայտարարել Է, որ նոր վարչակազմը «պետք Է անհապաղ ավարտի արգելապատի կառոուցումը»: Նրա կարծիքով՝ այդ արգելքն այժմ կարելի կառուցել վերջացնել «մի քանի շաբաթում»:

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասն ավելի վաղ նախազգուշացրել Է, որ Միացյալ Նահանգները պետք Է պատրաստվի վերջին 20 տարվա ընթացքում ռեկորդային թվով անօրինական միգրանտների ժամանանը Լատինական Ամերիկայի երկրներից: Նա մարտի 21-ին վստահություն Է հայտնել, որ տեղի ունեցողի հիմնական պատճառներից մեկը անօրինական միգրանտների ժամանակավոր տեղավորման ենթակառուցվածքի մասնակի վերացումն Է Թրամփի վարչակազմի որոշմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb