Բայդենը մի քանի անգամ մեծացրել է փախստականների ընդունման սահմանաչափը

Աշխարհ 04.05.2021   10:08   40

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է 2021 թվականին փախստականների ընդունման պլանի թարմացման մասին, իսկ ավելի հստակ՝ փախստականների թիվը 62․5 հազարի հասցնելու մասին։ Դա պայմանավորված է Դեմոկրատական կուսակցության կողմից նրա գործունեությանն ուղղված քննադատությամբ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ նախագահը փոխել է կարծիքը 2 շաբաթ անց այն բանից հետո, երբ նրա վարչակազմը հայտարարեց միգրացիոն սահմանաչափը պատմական ցածր մակարդակի՝ 15 հազարի վրա պահպանելու մասին։ 15 հազար փախստականի ընդունման մակարդակը սահմանել էր նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը։

Բայդենի հայտարարության մեջ նշվում է, որ ցուցանիշները չեն համապատասխանում երկրի արժեքներին, համաձայն որոնց ՝ փախստականների աջակցությունն ու ընդունումը լիարժեքորեն ողջունվում են։


 Պիտակներ
         փախստականներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb