Բայդենը մեկ ամսում իր նախընտրական քարոզարշավի համար ստացել է 383 մլն նվիրատվություն

Աշխարհ 15.10.2020   15:17   26

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտնել է, որ սեպտեմբերին սեփական նախընտրական քարոզարշավի համար ստացել է 383 մլն դոլարի նվիրատվություն։ Նա այս մասին նշել է իր Twitter-յան էջում, փոխանցում է Gazeta-ն։ 

«Ձեր աջակցության շնորհիվ մենք հավաքել ենք տպավորիչ գումար՝ 383 մլն դոլար»,- գրել է Բայդենը։

Քաղաքական գործիչը նշել է, որ «անսահման շոյված» է՝ հավելելով, որ առջևում «դեռ շատ աշխատանք կա»։

ԱՄՆ-ում նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 3-ին։



 Պիտակներ
         Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb