Բայդենը ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնի համար առաջադրել է ՌԴ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպանի թեկնածությունը

Իրադարձային 04.02.2021   13:00   58

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ-ի (Կենտրոնական հետախուզական վարչության) տնօրենի պաշտոնում Սենատի հաստատմանն Է առաջադրել Ուիլյամ Բեռնսի թեկնածությունը: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախագահ Բարաք Օբամայի օրոք Բեռնսը գլխավորում Էր ԱՄՆ-ի պատվիրակությունը իրանական միջուկային խնդրի շուրջ Իրանի հետ միջազգային միջնորդների «վեցյակի» բանակցություններում, 2005-2008 թվականներին եղել Է Մոսկվայում Միացյալ Նահանգների դեսպանը:

Բեռնսին հետախուզական գերատեսչության ղեկավար նշանակելու մտադրության մասին Բայդենը հայտարարել Էր դեռ հունվարի 11-ին:

Նա հայտարարել Է, որ Բեռնսը «կիսում Է իմ խորը համոզմունքն այն հարցում, որ հետախուզությունը պետք Է լինի ապաքաղաքական, եւ որ հետախուզության նվիրյալ պրոֆեսիոնալները, որոնք ծառայում են մեր երկրին, արժանի են մեր երախտագիտությանն ու հարգանքին»: Սենատի կողմից հաստատվելու դեպքում Բեռնսն առաջին մասնագիտությամբ դիվանագետը կդառնա ԿՀՎ-ի տնօրենի պաշտոնում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ
         ԿՀՎ-ի տնօրեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb