Բայդենը հետախուզությանը կարգադրել է զեկույց ներկայացնել COVID-19-ի ծագման վերաբերյալ

Աշխարհ 27.05.2021   18:15   88

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հետախուզությանը կարգադրել է ուսումնասիրել կորոնավիրուսի ծագումը, քանի որ վիրուսի ծագման վերաբերյալ հակասական կարծիքներ կան, հաղորդում է BBC-ն։

Ամերիկյան հետախուզական գործակալությունները պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը և նախագահին զեկույց ներկայացնեն 90 օրվա ընթացքում։

Մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպության համատեղ խումբը հրապարակել էր իր զեկույցը, համաձայն որի՝ կորոնավիրուսի համավարակն, ամենայն հավանականությամբ, բռնկվել էր կենդանուց մարդուն փոխանցման միջոցով։ Իսկ վիրուսի լաբորատոր ծագման վարկածն ամենաքիչ հավանականն էր։

Սակայն ամերիկյան լրատվամիջոցներում օրերս հայտնվեց տեղեկություն, որ վիրուսը կարող էր ծագել Չինաստանում գտնվող լաբորատորիայում, քանի որ Ուհանի լաբորատորիայի 3 աշխատակիցներ կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներով հիվանդանոց էին ընդունվել դեռ 2019 թ.-ի նոյեմբերին:

Չինաստանը հերքել է վիրուսի՝ լաբորատորիայից դուրս գալու վարկածը և հորդորել է չքաղաքականացնել վիրուսի ծագումը։

Համավարակի սկզբից մինչև օրս աշխարհում հաստատվել է կորոնավիրուսի 169 միլիոն դեպք, որոնցից 3,5 միլիոնը՝ մահվան ելքով։ Այժմ աշխարհում Քովիդ-19-ի ակտիվ վարակակիր է համարվում գրեթե 15 միլիոն մարդ։


 Պիտակներ
         Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb