Բայդենը 5%-ով առաջ է անցել Թրամփից

Աշխարհ 14.05.2020   19:23   327

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը 5% -ով առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից՝ ընտրողների համազգային աջակցության վարկանիշում: Թրամփը, իր հերթին, հաղթանակի մեծ հավանականություն ունի ԱՄՆ առանցքային նահանգներում, հաղորդում է CNN- ը, որի մասնագետներն են անցկացրել հարցումը:

«ԱՄՆ տարածքում գրանցված ընտրողների 51% -ը աջակցում է Բայդենին, 46% -ը նախընտրում է Թրամփին», – տեղեկացնում է հեռուստաալիքը:

Վիճակագրության համաձայն, նախկին փոխնախագահը մեծ ժողովրդականություն է վայելում կանանց, սևամորթների և 45 տարեկանից բարձր բնակիչների շրջանում, այն դեպքում, երբ ԱՄՆ գործող նախագահն ավելի նախընտրելի է ԱՄՆ միջին եկամուտով սպիտակ բնակչության և երիտասարդների շրջանում։

Բացի այդ, հարցումների համաձայն, հարցվածների մեծ մասը Թրամփի տնտեսական կոմպետենտությունն ավելի բարձր են գնահատում, քան նրա մրցակցինը (54% ՝ Թրամփ, 42%՝ Բայդեն)։

Թրամփի նկատմամբ բացասական է տրամադրված հարցվածների 55%-ը, Բայդենի նկատմամբ՝ 46%-ը։

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին։



 Պիտակներ
         Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon