Բայդենն իր երդմնակալության արարողությանը կսպասի նաև Թրամփին

Աշխարհ 04.12.2020   15:00   56

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հույս ունի, թե գործող նախագահ Դոնալդ Թրամփը ներկա կլինի իր երդմնակալության արարողությանը։

Այս մասին հայտնում է CNN-ը։

Բայդենը նշել է, որ Թրամփի ներկայությունը ցույց կտա իշխանության խաղաղ փոխանցումը։

Բայդենի երդմնակալությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի քսանին՝ ըստ ԱՄՆ պետական ավանդույթի։


 Պիտակներ
         Թրամփ-Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb