Բայդենի թուլությունը սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը․ Սթիվեն Միլլեր

Աշխարհ 22.03.2021   16:55   47

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ավագ խորհրդական Սթիվեն Միլլերը Fox News հեռուստաաալիքի եթերում հայտարարել է, թե երկրի ղեկավար Ջո Բայդենը դժվարությամբ Է հարցազրույցներ տալիս և թուլություն Է դրսևորում։

Ըստ Միլլերի՝ դա սպառնալիք Է ստեղծում ԱՄՆ-ի համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր հակառակորդներն ամբողջ աշխարհում՝ Իրանը, Ռուսաստանը, Վենեսուելան և Չինաստանը, հետևում են ԱՄՆ-ին և այն բանին, թե ով Է ներկայացնում երկիրը՝ նախագահին, որը չի կարող անվնաս հարցազրույց տալ առանց հուշաթերթիկի և ընկնում Է՝ բարձրանալով օդանավասանդուղքով՝ ոչ մեկ, ոչ երկու, այլ երեք անգամ: Դրան տխուր Է նայել: Դա ինձ բավականություն չի պատճառում»,- ասել Է Միլլերը:

«Նրանք բացահայտորեն ծիծաղում են մեզ վրա, նախագահ Բայդենի վրա: Դա նվաստացուցչ Է»,- ընդգծել Է Թրամփի նախկին ավագ խորհրդականը: Նրա կարծիքով՝ մյուս երկրներն «զգում են ամերիկյան ղեկավարության թուլությունը: «Մենք ավելի ու ավելի քիչ ենք անվտանգության մեջ»,- կարծում Է նա :

Նա տեղի ուենցողը համարել Է «ճգնաժամ ազգային ավտանգության ոլորտում»: Անցյալ շաբաթ ավելի վաղ 78-ամյա Բայդենը գայթել Է և ընկել ծնկի վրա, երբ փորձել Է արագորեն բարձրանալ նախագահական ինքնաթիռի սանդուղքով Ջորջիայի նահանգ մեկնելուց առաջ: Նա բավականին արագ կանգնել Է և բարձրացել սանդուղքով: Ինչպես ավելի ուշ հայտնել Է Սպիտակ տան հաղորդակցությունների տնօրեն Քեթ Բեդինգֆիլդը, ԱՄՆ-ի նախագահին բժշկական օգնություն չի պահանջվել:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb