Բայդենի մրցակիցը նրա վարչակազմում աշխատելու պատրաստակամություն է հայտնե

Աշխարհ 12.11.2020   20:45   42

Սենատոր Բեռնի Սանդերսը, որը Ջո Բայդենի հիմնական մրցակիցն էր ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության՝ նախագահի թեկնածության առաջադրման ժամանակ, պատրաստ է դառնալու աշխատանքի նախարար նոր կառավարությունում, եթե առաջարկ ստանա՝ գրում է mk.ru-ն:

«Եթե ես ունենամ պորտֆել, որը թույլ է տալիս ինձ խոսել և պայքարել աշխատողների ընտանիքի համար, ես դա կանեմ», – ասել է քաղաքական գործիչը CNN-ի եթերում:

Հարցին, թե իրեն աշխատանքի նախարար է տեսնում, քաղաքական գործիչն ասել է, որ «պատրաստ է անել հնարավորը` աշխատող ընտանիքները պաշտպանելու համար», լինի դա ԱՄՆ Սենատում, թե Բայդենի վարչակազմում:


 Պիտակներ
         Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb