Բախումներ՝ Չեռնոգորիայի մայրաքաղաքում

Աշխարհ 01.09.2020   12:03   49

Չեռնոգորիայի (Մոնտենեգրո) մայրաքաղաք Պոդգորիցայում բախումներ են տեղի ունեցել ընդդիմության և իշխող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության կողմնակիցների միջև, երկու կողմերն էլ նշում էին ընտրություններում տարած հաղթանակը: 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 30-ին: Ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն` ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմությունն ավելի շատ ձայն է հավաքել, քան երկրի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած իշխող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը:

Ընտրությունների օրինականությունը ճանաչել են ոչ կառավարական կազմակերպությունները, ԵԱՀԿ առաքելությունը, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները:

Երկուշաբթի երեկոյան մայրաքաղաքի փողոցներում մեքենաներով մարդիկ են հայտնվել, որոնք ձեռքերում պահել են Չեռնոգորիայի պատմական դրոշները, որոնք նման են սերբական և ռուսական եռագույններին:

«Այլևս չկա Միլոն, չկա Սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը»,-բացականչել են ընդդիմության կողմնակիցները:

Աղբյուրի փոխանցմամբ՝ իշխող կուսակցության կողմնակիցները սրճարանում նշելիս են եղել, ըստ իրենց, տարած հաղթանակը, երբ կռիվ է բռնկվել մոտակայքով անցնող ընդդիմադիրների հետ:

Տուժածների թիվը չի հստակեցվում:



 Պիտակներ
         Չեռնոգորիա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb