Բախում Վրաստանի ԿԸՀ-ի շենքի դիմաց

Աշխարհ 28.10.2020   11:49   29

Թբիլիսիում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց բախում է տեղի ունեցել շենքի մոտ հավաքված երիտասարդ լեյբորիստների և ոստիկանության միջև, երեք հոգի բերման է ենթարկվել: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

«Լեյբորիստական» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում են պահանջել ԿԸՀ-ի տնօրեն Թամար Ժվանիայի հետ: Նրանց խոսքով՝ մոտ 100 000 կորոնավիրուսով վարակված, կարանտինային գոտում գտնվող մարդիկ զրկված են ընտրության իրավունքից:

Հավաքվածները փորձել են վրան ամրացնել շենքի բակում, ոստիկանները թույլ չեն տվել, ինչի հետևանքով էլ բախում է տեղի ունեցել:

Մանր խուլիգանության ու ոստիկաններին դիմակայելու համար բերման է ենթարկվել 3 քաղաքացի: Ավելի ուշ տեղեկություն է ստացել այն մասին, որ ստորագրության հիման վրա նրանց ազատ են արձակել


 Պիտակներ
         Վրաստանի ԿԸՀ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb