«Բավարիայի» ֆուտբոլիստից բաժանվելուց մեկ շաբաթ անց 25-ամյա թոփ մոդելին մահացած են գտել
«Բավարիայի» ֆուտբոլիստ Ժերոմ Բոատենգի հետ բաժանվելուց մեկ շաբաթ անց 25-ամյա թոփ-մոդել Կասյա Լեհնհարդին մահացած են գտել Բեռլինի իր բնակարանում: Այս մասին հայտնում են գերմանական լրատվամիջոցները:
Բաժանվելուց հետո Բոատենգը Կասյային մեղադրել էր նրան շանտաժի ենթարկելու համար: Մոդելն էլ չէր լռել, և ի պատասխան՝ ֆուտբոլիստին մեղադրել էր անընդհատ դավաճանությունների ու ստերի համար: Նաև հաղորդվում էր, որ Կասյան խոստացել էր որոշ գաղտնիքներ բացահայտել:
«Ես անպայման ելույթ կունենամ, բայց պետք է ուժերս հավաքեմ: Խնդրում եմ ինձ ժամանակ տվեք: Ես երբեք այսքան խաբված չեմ եղել»,- գրել էր 25-ամյա մոդելը:
Զույգը հարաբերությունների մեջ էր մոտ 15 ամիս: Կասյան նույնիսկ դաջվածք էր արել Բոատենգի անունով:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր