«Բավարիան»՝ աշխարհի ակումբային չեմպիոն
Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող Մյունխենի «Բավարիան» երկրորդ անգամ նվաճեց աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը։
Դոհայում անցկացված եզրափակիչում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը 1։0 հաշվով հաղթեց Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ուժեղագույն ակումբ, մեքսիկական Մոնտերեյի «ՈւԱՆԼ Տիգրեսին»։
«Բավարիայի» միակ գոլը 59-րդ րոպեին խփեց ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր