Բաթումում հասարակական տրանսպորտի երթևեկությունը դադարեցվել է

Աշխարհ 25.09.2020   15:27   64

Բաթումում առավոտից դադարեցվել է հասարակական տրանսպորտի երթևեկությունը: Դադարել է աշխատել 120 ավտոբուս և 600 միկրոավտոբուս, հայտնում է 1tv.ge-ն։

«Ըստ նոր կանոնակարգի, դադարեցնում ենք աշխատանքը: 120 ավտոբուս այլևս չի աշխատում: Դա կշարունակվի, մինչև համակարգող խորհուրդը չկայացնի համապատասխան որոշում: Վարորդներն այս ընթացքում, ինչպես դա տեղի ունեցավ գարնան սահմանափակումների ժամանակ, կստանան իրենց փոխհատուցումը»,- հայտարարել է Բաթումի ավտոտրանսպորտի տնօրեն Բադրի Փարտենաձեն:

Վաղվանից Բաթումում սահմանափակվում է նաև միջքաղաքային ավտոտրանսպորտի երթևեկությունը:

 



 Պիտակներ
         Բաթումում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb