Բարսելոնան նոր ֆուտբոլիստ ունի (տեսանյութ)

Սպորտ 22.01.2019   11:31   370

«Սասուոլոյի» կիսապաշտպան Կևին Պրինս Բոատենգը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Բարսելոնա»: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 

Իսպանական ակումբը կարող է գնել գանացու տրանսֆերային իրավունքներն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո՝ 8 մլն եվրոյի դիմաց: 

Ընթացիկ մրցաշրջանում Բոատենգը մասնակցել է «Սասուոլոյի» 15 հանդիպման` դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Բոատենգը ժամանակին հանդես է եկել «Միլանում», «Շալկեում», «Հերտայում», «Տոտենհեմում», Դորտմունդի «Բորուսիայում», «Պորտսմութում», «Լաս Պալմասում» և «Այնթրախտում»: 



 Պիտակներ
         «Բարսելոնա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon