«Բարսելոնա»-ն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում է

Սպորտ 14.01.2021   11:17   37

Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ դուրս եկավ «Բարսելոնա»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում կատալոնական թիմը մրցեց «Ռեալ Սոսյեդադ»-ի հետ:

Քևին դե Յոնգի 39-րդ րոպեին խփած գնդակին «Ռեալ Սոսյեդադ»-ից 51-րդ րոպեին պատասխանեց Օյարսաբալը, ով անվրեպ իրացրեց նշանակված 11 մետրանոց հարվածը:

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի, լրացուցիչ ժամանակը նույնպես և որոշիչ եղան հետխաղյա  11 մետրանոց հարվածները, որտեղ առավել դիպուկ էին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները` 2:3:

Կատալոնական թիմը դուրս եկավ Սուպերգավաթի եզրափակիչ:


 Պիտակներ
         «Բարսելոնա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb