«Բարսելոնա»-ի մարզադաշտը կարող է վերանվանվել Մեսսիի անունով
Իսպանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ կատալոնական «Բարսելոնա»-ի մարզադաշտը կարող է վերանվանվել Լիոնել Մեսսի անունով:
«Բարսելոնա»-ի նախագահի թեկնածու Էմիլի Ռուսսոն հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է մարզադաշտն անվանակոչել Մեսսի անունով: Այն կկրի «Կամպ Նոու Լիոնել Մեսսի» անունը:
Դեռևս օգոստոսին հայտնի դարձավ, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Սակայն պայմանագրի կետերի հետ կապված խնդիրների պատճառով Մեսսին ևս մեկ մրցաշրջան կմնա Կատալոնիայում:
Պիտակներ
Նմանատիպ նյութեր