«Բարսելոնա»-ի երկու ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով

Սպորտ 05.01.2021   16:11   86

Կատալոնական «Բարսելոնա»-ի մի քանի ֆուտբոլիստ վարակվել է կորոնավիրուսով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հունվարի 5-ին նախատեսված մարզումը չեղարկվել է, քանի որ ակումբի առաջին թիմի թեստավորումից հետո երկու պատասխան եղել է դրական: Ֆուտբոլիստների անունները և առողջական վիճակի մասին ոչինչ հայտնի չէ:

Այժմ «Բարսելոնա»-ի ամբողջ անձնակազմը և ֆուտբոլիստները կրկնակի թեստավորման կենթարկվեն:

Հունվարի 6-ին Իսպանիայի առաջնության շրջանակներում պետք է կայանա «Ատլետիկո»-«Բարսելոնա» հանդիպումը:


 Պիտակներ
         «Բարսելոնա»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb