Բարություն տարածելու ժամանակն է

Մտորման համար 02.09.2019   23:30   317
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Շատերը կհամաձայնեն հետևյալ խոսքերին. «Մենք բոլորս անկատար ենք, այդ պատճառով սխալներ ենք գործում և անում ենք բաներ, որի համար հետո ափսոսում ենք»։ Բայց մի՞թե կարելի է արդարացնել այն բազում վատ գործերը, որ ամեն օր տեսնում կամ լսում ենք։
Թեև մարդիկ անկատար են, սակայն գիտակցում են, որ կան բարոյական չափանիշներ, որոնք երբեք չպետք է խախտել, և իրենք կարող են հեռու մնալ վատ գործերից։ Շատերը նաև կհամաձայնվեն, որ տարբերություն կա չմտածված խոսքեր ասելու և բացահայտ բամբասանք տարածելու միջև, պատահաբար մեկին վնաս հասցնելու և գիտակցաբար սպանելու միջև։ Ո՞րն է պատճառը։ Ինչո՞ւ են մարդիկ վատ բաներ անում։
Երբեմն մարդիկ ճնշման ներքո անում են մի բան, ինչը չէին անի սովորական իրավիճակում։ Ոմանք անգամ հանցագործության են դիմում, քանի որ մտածում են, որ այդպիսով կլուծեն խնդիրները և վերջ կդնեն անարդարությանը։

Շատ դեպքերում քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում տիրող անկառավարելի իրավիճակն այնպես է հիասթափեցնում անհատին, որ դրդում է ահաբեկչության, կամ այնպիսի գործողությունների որոնց հետևանքները շատ ցավալի են լինում հասարակության համար:
Պետք է ընդունել, որ մեր ընկերները կարող են լավ կամ վատ ազդեցություն ունենալ մեզ վրա։ Հաճախ մարդիկ մտադիր չեն վատ բաներ անելու, բայց անում են, քանի որ սխալ ազդեցության տակ են ընկնում, ինչը աղետալի հետևանքներ է ունենում։ Ատվածաշնչում ասվում է՝ «Իմաստուններին ընկերկակցողը իմաստուն կդառնաբայցանզգամներին ընկերակցողը թաքուն պիտի չմնա» (Առակներ 13։20)։
Մարդը հակված է մտածելու, որ ցանկացած իրավիճակից կարող է չոր դուրս գալ։ Օրինակ՝ շատերը մեքենա վարելիս գերազանցում են արագությունը, ոմանք գողություն են անում, ոմանք՝ գիտակցված վատություն և այլն։ Երբ օրենքը չի կիրառվում, կամ հանցանքի պահին բռնվելու վախ չկա, օրինապահ մարդիկ համարձակվում են անել մի բան, ինչը սովորաբար չէին անի։ 
Աստվածաշնչում ասվում է. «Ձեզ վրա ոչ մի փորձություն չի եկելբացի մարդկանցից եկածից: Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» ( Կորնթացիներին Ա 10։13)։

Այն, թե ինչ կպատահի մեզ, կախված է մեր կայացրած որոշումներից. կարող ենք անմիջապես վատ մտքերը վանել մեզնից կամ էլ հակառակը՝ տարվել այդ բացասական մտքերով և թույլ տալ, որ դրանք զարգանան։ 
Մարիետտա Խաչատրյան

Աղբյուրը՝ qahana.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         բարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon