Բարեփոխումներ` ճառագայթային բուժման ծառայությունում

Իրադարձային 18.07.2019   11:57   106
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հուլիսի 4-ից ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ճառագայթային թերապիա ծառայության մասով կատարվել են հետևյալ փոփոխությունները.
1. Մինչ բարեփոխումները,  հաստատված   չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող  հիվանդների համար, բացառությամբ    բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված  անձանց և մինչև 18 տարեկան երեխաների, իրականացվում էր համավճարային սկզբունքով:

Պետք է նշել նաև, որ նշված անվճար և համավճարային սկզբունքով ճառագայթային բուժումը պետական պատվերի շրջանակներում իրականացվում էր  միայն TERAGAM ճառագայթային սարքով և ներխոռոչային սարքերով, իսկ նորագոյացությունների ճառագայթային բուժումը  էլեկտրոնային արագացուցիչներով (VARIAN և ELEKTA սարքերով), այն էլ միայն ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուների,  Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների և նրանց հավասարեցված անձանց,  ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձանց,  բռնադատվածների, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների, մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձանց,  ձերբակալվածների, կալանավորված անձանց և ազատազրկման դատապարտվածների և  մինչև 7 տարեկան երեխաների համար:

2. Ներկա բարեփոխումներից հետո հաստատված   չարորակ ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող  հիվանդների  համար ճառագայթային բուժումը ներխոռոչային սարքերով,  TERAGAM ճառագայթային սարքով և  ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ իրականացվում է  ամբողջությամբ պետական պատվերի շրջանակներում՝ անկախ հիվանդի սոցիալական կարգավիճակից:

3. Ընդլայնվել է նաև նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությաունների ցանկում ընդգրկված 15 և ավելի MeV (մեգաէլեկտրոնվոլտ) հզորություն ունեցող բժշկական գծային արագացուցիչով (անդ թվում VARIAN սարքով)  պետական պատվերի շրջանակներում  ճառագայթային բուժման իրավունք ունեցող շահառուների շրջանակը, մասնավորապես`  առաջին կետում թվարկված շահառուների ցանկում երեխաների տարիքային շեմը  7 տարեկանից բարձացել  է մինչև  18:

4. Պետք է նշել նաև, որ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում  ընդգրկված  անձանց համար պետական պատվերով  անվճար իրականացվում է նաև բարորակ ուռուցքային հիվանդությունների ճառագայթային բուժումը, իսկ ցանկում չընգրկված անձանց համար այն իրականացվում է վճարովի սկզբունքներով:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ առողջապահության նախարարի հրամանով վերանայվել են և բարձրացվել են պետության կողմից փոխհատուցվող ճառագայթային բուժման գները՝  մեկ սեանսի համար 3550 ՀՀ դրամից դարձել է TERAGAM ճառագայթային սարքով  բուժման դեպքում՝ 9500 ՀՀ դրամ, իսկ ELEKTA էլեկտրոնային արագացուցիչով՝ 13500 ՀՀ դրամ, ներխոռոչային բուժումը ՝ 9000-ից  դարձել է 18800 ՀՀ դրամ:

Այս քայլով` ուռուցքաբանական և արյունաբանական ախտորոշումներով տառապող հիվանդների համար ճառագայթային բուժումն առավել հասանելի և մատչելի է դառնում, որի արդյունքում կբարելավվեն ուռուցքաբանական հիվանդների ապրելիության, հիվանդացության, մահացության առողջապահական ցուցանիշները, կթուլանա տվյալ ոլորտում սոցիալական լարվածությունը, կնվազեն քաղաքացիների ուղղակի վճարները, ինչը դրական ազդեցություն կունենա հիվանդների կյանքի  որակի վրա:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ճառագայթային բուժում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon