Բարեկարգման աշխատանքներ` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում

Հարցազրույց 14.08.2019   14:35   245
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Արտյոմ Սմբատյանը «Ավան» վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի հետ այցելել է ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանը նրանց ծանոթացրել է տարածքին, որի բակը վերջերս ասֆալտապատվել է, ներկայացրել ընթացիկ աշխատանքները: Արեգա Հակոբյանը բուժանձնակազմի կողմից շնորհակալություն է հայտնել «Ավան» վարչական շրջանի ղեկավարությանը՝ կենտրոնի բակի բարեկարգման համար, ինչը հարմարավետություն է ստեղծել թե այցելուների, թե բուժանձնակազմի համար:

Միաժամանակ, առաջարկվել է հնարավորության դեպքում շարունակել տարածքի բարեփոխումները, օրինակ` այգում ավելացնելով նստարաններ և բացօթյա տաղավար, որը անկյուն կդառնա հիվանդների շփման համար:

«Ավան» վարչական շրջանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս աջակցելու  կենտրոնի բացօթյա պայմանների բարեկարգմանը:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հոգեկան առողջության կենտրոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon