«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի քննարկումը հետաձգվեց

Իրադարձային 13.01.2021   14:13   42

ՀՀ ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին»  օրենքի նախագծի և հարակից օրենքների փաթեթի քննարկումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` քննարկումը հետաձգվեց հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի բացակայության հիմքով:

 «Պետք է քննարկեինք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքների փաթեթը, բայց պարոն Դումանյանի և իմ միջև ձեռք է բերվել համաձայնություն` ևս 3 շաբաթով հետաձգելու հարցի քննարկումը, որովհետև նախագծի վրա հանձնաժողովն ու նախարարությունը դեռևս մեծ ծավալի աշխատանքներ են կատարում: Խնդրել եմ, որ օրենքի նախագիծը ներառվի հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում` հիմնական զեկուցողի բացակայության հիմքով»,- ասաց հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Նա հավելեց, որ այս առումով ավելորդ շտապողականության անհրաժեշտություն չկա:


 Պիտակներ
         օրենք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb