Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականներին

Իրադարձային 07.10.2019   16:44   55
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հյուրընկալեց ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը, վերջինիս աշխատակազմի ղեկավար Ջոշ Քոնոլին, կոնգրեսական, Հանձնաժողովի անդամ Ջուդի Չուն: Կոնգրեսականներին ընդունեցին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Սերգեյ Չիչոյանը և Հայկ Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմը:

Ողջունելով հյուրերին՝ Խորհրդի նախագահը ներկայացրեց օրենսդրությամբ Բարձրագույն դատական խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակն ու Խորհրդի գործունեության կարճ ժամանակահատվածում արված աշխատանքը:

Հյուրերը հետաքրքրվեցին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգերով, նրանց գույքային դրությանն ու բարեվարքությանն առնչվող հարցերով, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի ապահովման և արդարադատության կառավարման համակարգն արդյունավետ դարձնելու գործում Խորհրդի ունեցած դերով:  

Խորհրդի կողմից նշվեց, որ ուշացած արդարադատությունն անարդյունավետ արդարադատություն է, և Բարձրագույն դատական խորհուրդն աշխատանքներ է տանում գործերի քննության ողջամիտ ժամկետների արդյունավետությունն ապահովելու ուղղությամբ: Իր խոսքում Խորհրդի նախագահը նաև նկատեց, որ արդար դատաքննության բոլոր բաղադրիչներն առավել արդյունավետ դարձնելու համար անհրաժեշտ է առնվազն երեք անգամ ավելացնել դատավորների թիվը, մինչդեռ այսօր կա դատավորի 13 թափուր հաստիք: 

Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը շնորհակալություն հայտնեց Խորհրդին իրենց հյուրընկալելու համար և ընդգծեց Բարձրագույն դատական խորհրդի հետ արդյունավետ փոխգործակցելու իրենց հաստատակամությունը:

Հանդիպման ավարտին Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն իր հերթին նկատեց, որ բաց են և պատրաստակամ հետագայում ևս ցանկացած հարցի կառուցողական և առարկայական քննարկման համար:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բարձրագույն դատական խորհուրդ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon