Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կհամալրվի ռադիոկապի միջոցներով

Իրադարձային 14.01.2021   11:40   33

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտեին ամրացված  ռադիոկապի միջոցները հետ վերցնել և ամրացնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով  2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները և հիմք ընդունելով այն, որ  Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ՝ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանն ապահովել անհրաժեշտ քանակի  ռադիոկապի միջոցներով»:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb