Բաքվում գնահատել են Զախարովայի հայտարարությունը

Աշխարհ 12.01.2019   11:30   719

Ադրբեջանի արտգործնախարարությունը ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և հրատարակչության վարչության պետ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, թե ադրբեջանական կողմը խոչընդոտում է ազգությամբ հայ ռուսաստանցիների մուտքը երկիր, գնահատել է որպես «երկկողմ ռազմավարական հարաբերությունների ոգուն հակասող»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևայի մեկնաբանության մեջ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերքել է Զախարովայի խոսքերն այն մասին, թե ադրբեջանական կողմը խոստացել է կարգավորել իրավիճակը։ «Մենք հստակ հերքում ենք դա։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունները հիմնված են հավասար իրավունքների վրա, և «կկարգավորեն իրավիճակը» հակասում է հավասար իրավունքներով երկկողմ հարաբերությունների էությանը»,- հայտարարել է նա։

Աբդուլաևան նաև նշել է, որ Ադրբեջանը միշտ բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար։ «Միայն 2018թ․ Ռուսաստանի 880 հազար քաղաքացիներ այցելել են մեր երկիր, և նրանց կողմից բողոք չի եղել այս հարցով։ Ռուսաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գոհ են մնացել իրենց այցից և շնորհակալություն են հայտնել հյուրընկալության համար»,- ընդգծել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը՝ հավելելով, որ այցելողների մեջ եղել են նաև հայկական ծագումով Ռուսաստանի քաղաքացիներ։



 Պիտակներ
         Ադրբեջան, Լեյլա Աբդուլաևա, ՌԴ, Տարածաշրջան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon