Բաքվում պահվող հայ գերիների քրեական գործն ուղարկվել է ռազմական դատարան

Հրատապ 24.05.2021   14:10   454

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներ Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ հարուցված քրեական գործերն ուղարկվել են Բաքվի ռազմական դատարան։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ քրեական գործերի հետաքննություն ավարտվել է։ Դատական նիստը նշանակված է հունիսի 2-ին։ Հայ ռազմագերիները մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ընթացքում, իբր, ադրբեջանցի գերիներին կտտանքների ենթարկելու և այլ հանցագործություններ կատարելու մեջ։

Որպես տուժող ներգրավվել է 12 ադրբեջանցի։



 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb