Բաքվում Չավուշօղլուն հանդիպում կունենա Ալիևի հետ

Աշխարհ 18.02.2021   11:24   42

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն փետրվարի 18-19-ին պաշտոնական այցով կմեկնի Բաքու՝ մասնակցելու Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ԱԳ նախարարների եռակողմ ձևաչափով իրականացվող 9-րդ հանդիպմանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ-ն:

Հայտարարությունում նշվում է, որ Չավուշօղլուն նախ հանդիպում կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որից հետո նրան կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: 

Իսկ եռակողմ հանդիպումից հետո Չավուշօղլուն երկկողմ հանդիպում է ունենալու նաև Վրաստանի փոխվարչապետի ու արտգործնախարարի հետ:

Երկկողմ և եռակողմ ձևաչափերով անցկացվելիք հանդիպումների ընթացքում կքննարկվեն երկու երկրների միջև հարաբերություններն ու տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև այն քայլերը, որոնք հնարավոր է ձեռնարկել ռազմավարական գործընկերության մակարդակում համագործակցության զարգացման համար: 


 Պիտակներ
         Չավուշօղլու-Ալիև


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb