Բաքվի արձագանքը՝ ԵԽԽՎ-ում Փաշինյանի ելույթին

Քաղաքական 12.04.2019   14:03   291
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին Ստրասբուրգում ունեցած ելույթին և կոչ արել «անհապաղ քայլեր ձեռնարկել միջազգային հանրության պահանջները կատարելու ուղղությամբ»:

«Ադրբեջանին ուժի կիրառումից և սպառնալիքներից հրաժարվելու կոչ անող Հայաստանի վարչապետը պետք է ծանոթանա 1975 թվականին կնքված Հելսինկյան եզրափակիչ ակտին»,-ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունում: «Կոչ ենք անում Հայաստանի վարչապետին անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից զինված ուժերը դուրս բերելու՝ միջազգային հանրության պահանջների կատարման ուղղղությամբ»,-հայտարարում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը:

Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր ելույթում, մասնավորապես, ընդգծել է՝ ինչպես ցանկացած ժողովրդավարական կառավարություն, Հայաստանի կառավարությունը նվիրված է ղարաբաղյան հարցի բացառապես խաղաղ կարգավորման սկզբունքին: «Ցավոք՝ մենք համանման խոսքեր առայժմ չենք լսում Ադրբեջանից, և ես հույս ունեմ, որ խաղաղության այս ամբիոնից հղված ուղերձն ադրբեջանական հանրության շրջանում կստանա համարժեք արձագանք»,-ասել է Հայաստանի վարչապետը:

Փաշինյանը նաև շեշտել է, որ Ղարաբաղի հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար:

Աղբյուրը՝ Ազատություն


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon