Բաքուն երկու հայ սպայի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Հրատապ 11.09.2020   12:56   60

Ադրբեջանի քննչական մարմինները քրեական գործերով միջազգային հետախուզում են հայտարարել երկու հայ զինծառայողի նկատմամբ: Այս մասին գրում է aqreqator.az կայքը` հղում տալով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:

Ըստ աղբյուրի՝ օգոստոսի 23-ին մոլորված  և ադրբեջանական կողմում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի «տված ցուցմունքների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ռազմական կազմավորման հրամանատար Վազգեն Բախշիկի Վարդանյանին և դասակի հրամանատար Արմեն Գնելի Ջամալյանին»:

Նշվում է, որ երկու հայ զինծառայողների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել, ինչի կապակցությամբ դիմումներ են ուղարկվել ԱՀ ՆԳ նախարարություն, Պետական անվտանգության ծառայություն, ինչպես նաև Ինտերպոլի ազգային բյուրո:

Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ նույնպես քրեական գործ է հարուցվել:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb