Բանտ-ռեստորան Իտալիայում

Art News 05.02.2020   22:00   1185

Իտալիայում՝ Պիզայի մերձակայքում է գտնվում հայտնի պատմական հուշակոթողներից մեկը՝ Fortezza Medicea դղյակը, որն իր գոյության նշանակալի մասը հին ռեժիմի բանտ է եղել։ Մի քանի տարի առաջ պատմական բանտը բացվել է էքսկուրսիաների համար, իսկ ավելի ուշ նրանում համանուն «բանտ-ռեստորան» են բացել։ Ռեստորանի ֆիրմային ճաշատեսակները համտեսելու համար անհրաժեշտ է մի շարք ձևականություններ պահպանել։

Բջջային հեռախոսներ ու պայուսակներ բանտի տարածք մտցնելն արգելվում է, իսկ մուտքի մոտ այցելուներին զննում են մետաղորսիչ սարքերով։

Ռեստորանի հյուրերը նաև իսկական բանտի համազգեստ հագնելու հնարավորություն ունեն, որը զգացողություններին ավելի մեծ սրություն է հաղորդում։

Ռեստորանը ևս մեկ յուրահատկություն ունի՝ նրա սպասարկող անձնակազմը բացառապես դղյակում իրենց պատիժը կրող բանտարկյալներից է կազմված։ Բանտարկյալներն ինքնուրույն են պատրաստում ուտեստներն ու սպասարկում հյուրերին, ինչպես նաև նրանց համար երաժշտություն են նվագում։

Ռեստորանի լայն սրահը, որը միաժամանակ 100 հյուր կարող է տեղավորել, կահավորված է բանտի ճաշասրահի նման։ Նրա վերակառուցման ժամանակ հին տեսքը ամբողջովին պահպանվել է։

Աշխարհի ամենաինքնատիպ ռեստորաններից մեկում ճաշել իրենց թույլ տալ կարող են նույնիսկ ամենախնայող զբոսաշրջիկները։ Այստեղ մեկ անձի համար ճաշի արժեքը 25 եվրո է։ Բանտային ճաշկերույթը միայն մեկ ճաշատեսակ ու մի բաժակ գինի է ներառում։ Մենյուի մեջ ընդգրկված բոլոր ուտեստները հասարակ են, իսկ ամենասիրվածն ու հայտնին այստեղ մակարոնն է։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         Անսովոր ռեստորաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon