Բանգլադեշի փախստականների ճամբարում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով կան զոհեր
Բանգլադեշի հարավային Կոքս-Բազար քաղաքում տեղակայված ճամբարում, որտեղ ապաստանել էին ռոհինջա-փախստականները, մասշտաբային հրդեհ է բռնկվել։ Անհայտ պատճառով բռնկված հրդեհը մի քանի հազար կացարան է ոչնչացրել։ Կան զոհեր, հայտնում է Reuters-ը։
Ականատեսների խոսքով՝ ճամբարի ցանկապատը խիստ դժվարացրել է փախուստի հնարավորությունը կրակի գոտուց։
SBS News-ը հայտնում է առնվազն 5 զոհի մասին, 20 հազար մարդու հաջողվել է փրկվել։
Պիտակներ
Նմանատիպ նյութեր