Բանգլադեշի մզկիթում օդորակիչների պայթյունից 11 մարդ է զոհվել

Աշխարհ 05.09.2020   11:00   57

Բանգլադեշի մզկիթներից մեկում 6 օդորակչի պայթյունից զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։ Այս մասին հայտնում է տեղի bdnews24.com գործակալությունը։

Դեպքը տեղի է ունեցել Նարայանգանջ քաղաքում։ Հաղորդվում է 50 վիրավորի մասին։ Բժիշկների խոսքով՝ տուժածների մեծ մասի մոտ առկա են շնչուղիների վնասվածքներ, ինչպես նաև մարմնի ավելի քան 30 տոկոսի այրվածքներ։

Պայթյունի ուժգնությունից մզկիթի պատուհանները դուրս են թռել։ Նախնական վարկածով՝ պայթյունի պատճառ է հանդիսացել արտահոսած և կուտակված գազը։

Իշխանությունները խոստացել են 235 դոլար վճարել զոհերի ընտանիքներին, 118 դոլար՝ տուժածներին։



 Պիտակներ
         մզկիթ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb