Բալիի բրնձի դաշտերը, Ինդոնեզիա

Art News 07.02.2020   21:30   885

Բալի կղզին իրավամբ համարվում է աշխարհի ամենագեղեցիկներից մեկը, իսկ նրա տարածքում կարելի է բազմաթիվ տեսարժան վայրեր տեսնել։ Դրանց շարքում ամենահայտնին բրնձի տեռասներն են, որոնք տեղավորված են կղզու արևմտյան մասում՝ Տեգալալանգ գյուղում։ Բազմահարկ տեռասները բարձրանում են մինչև լեռներ։ Դրանցից մի քանիսը գտնվում են ծովից 800 մետր բարձրության վրա։

Բրնձի պլանտացիաները ֆանտաստիկ լանդշաֆտ են ձևավորում, որը լրացնում է էկզոտիկ բույսերի բազմազանությունը։ Տեգալալանգի տեռասները կղզում ամենագեղեցիկն են համարվում, իսկ նրանց արտաքինը տարվա մեջ 3 անգամ փոխվում է։ Բրինձը հասնում է 3 ամիսը մեկ։ 3 ամիսը մեկ էլ տեղացիները հավաքում են բերքն ու նորից են տնկում բույսը։

Արդեն երկար տարիներ բրինձը Բալիի բնակիչների հիմնական սնունդն է, ուստի զարմանալի չէ, որ այն տնկելու գործին նրանք խիստ կարգապահությամբ ու ակնածանքով են վերաբերվում։

Կղզու հյուրերը հնարավորություն ունեն զբոսնել բրնձի պլանտացիաներով․ դրանց միջև հարմարավետ արահետներ են։ Պլանտացիաների վերին հարկաշարքերում հանգստի հարմարավետ տաղավարներ ու ռեստորաններ կան, որտեղ կարող եք համտեսել տեղական բրնձից պատրաստված կերակուրները։ Կղզին բնակեցնելու օրվանից տեղացիները նրա ամեն հասանելի հատվածն օգտագործել են բրինձ աճեցնելու համար։ Քանի որ կղզու լանդշաֆտը բարդ է, բրնձի պլանտացիաներ մարդիկ ստիպված են ցանել նաև զառիթափերի վրա ու կիրճերում։

Հողագործության համար նման բարդ պայմաններն էլ առաջ են բերել աշխարհի իսկական հրաշալիքի ստեղծմանը՝ Տեգալալանգի տեռասները աշխարհում ամենագեղեցիկն են համարվում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon