Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը

Իրադարձային 28.01.2019   11:20   291

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

«Մեծարգո՛ Նիկոլ Վովայի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա առթիվ:

Հայոց փառապանծ բանակը մեր ժողովրդի հպարտությունն է, նրա ազատության ու անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման կարևոր գրավականներից մեկը:

Փա՜ռք ու պատիվ մեր հերոսական բանակին, հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր նահատակներին, քաջ զինվորներին, ում անսասան կամքի, խիզախության ու անձնվիրության շնորհիվ այսօր ամուր են հարազատ երկրի սահմանները:

Այս նվիրական տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին: Մաղթում եմ խաղաղություն, մեծագույն հաջողություններ ու նոր հաղթանակներ Մայր Հայրենիքին և Հայոց բանակին»:



 Պիտակներ
         Բակո Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon