Բակո Սահակյան. «Միասին ենք հոգով ու մտքով»

Իրադարձային 24.04.2019   10:17   261
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինչպես ամեն տարի ապրիլի 24-ին, այնպես էլ այսօր մեր ողջ ժողովուրդը սգում եւ ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, 1,5 միլիոն հայերի, որոնք սրի քաշվեցին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից: Դա մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի ու հրեշավոր ծրագրերից մեկն էր, որը դարձավ խարան հետագա սերունդների համար:

Այս օրը մենք բոլորս միասին ենք՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, միասին ենք հոգով ու մտքով, բոլորս ծաղիկ ենք խոնարհում մեր սրբադասված նահատակների հիշատակին, բոլորիս սիրտը մղկտում է նույն ցավից ու ցասումից:

Միասնությունն է մեզ դարձնում ավելի ուժեղ ու հաստատակամ, տոկուն ու անսասան՝ Հայրենիքը զորացնելու ու զարգացնելու, հայոց անկախ պետականությունը ամրապնդելու ճանապարհին: Սա է մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր ապագայի գրավականը, սա է մեր պատասխանը ցեղասպանություններին:

Մենք խորապես երախտապարտ ենք բոլոր նրանց, որոնք հայ ժողովրդի կողքին էին այն ծանր օրերին, օգնության ձեռք մեկնեցին հայրենազուրկ, որբ ու անօթեւան մնացած մեր հայրենակիցներին: Երախտապարտ ենք նրանց, որոնք այսօր էլ մեզ հետ են, իրենց ձայնն են բարձրացնում՝ հանուն Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման, մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանության, բարու եւ արդարության հաղթանակի:

Մենք միշտ վառ ենք պահում մեր անմեղ զոհերի հիշատակը և այսուհետ էլ կանենք հնարավորը, որպեսզի այլևս երբեք ողբերգություններ չլինեն, որպեսզի մեր ժողովուրդը տոնի միայն հաղթանակներ»:

 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Բակո Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon