Բագրատյանը կրկին հակադարձել է Փաշինյանին

Տեսանկյուն 24.01.2020   11:00   410

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քիչ առաջ վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել առ այն, որ ՀՀ առևտրային բանկերից մեկը 6.5%-ով 300 մլն է ներգրավել։ Նա սա վերագրել է իշխանության հաջողություններին և այդ 300 մլն-ը ներդրում դիտարկել։ Ճիշտն ասած մտադիր չեմ քաղաքատնտեսական բացատրություններ տալ։

Պարզապես զարմացած եմ։

Արդյոք նա տեղյա՞կ է բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք տեղեկացվա՞ծ է, թե վերջին 2-3 տարիներին տոկոսադրույքների ինչ հսկայական անկում կա վարկային ռեսուրսների շուկայում, արդյո՞ք գիտի, որ Արևմուտքի չաճող տնտեսության հիմնական լծակը մնացել է փող տպելը, արդյոք գիտի՞ բացասական տոկոսադրույքների մասին, արդյոք գիտի՞, որ 0-1 տոկոսով եվրովարկերը ամնատարածվածն են, արդյոք տեղյա՞կ է, որ Արևմուտքում որոշ կարճաժամկետ արժեթղթերն ավելի թանկ են, քան երկարաժամկետները, արդյ՞ք հասկանում է, որ նման միջոցառումները հարաբերականորեն արժևորելու են դրամը և արդյոք ընկալում է, որ այդ սովորական բանկային միջոցառումը ներդրման հետ կապ չունի։ Ի վերջո, արդյոք նա տեղյա՞կ է, որ 7 ամիս առաջ վրացական TBC-ը այդ նույն միջոցները տեղաբաշխել է 5.75%-ով, իսկ 2014-ին Լոնդոնի բորսայում IPO է արել տեղաբաշխելով 640 մլն (այ սա ներդրում էր)։

P.S. Ասածս նպատակ չունի նսեմացնելու բանկին։ Դա լուրջ և հաջող քայլ է (անկեղծ շնորհավորում եմ) մոտենալու վրացիների ֆինանսական ձեռներեցությանը»։



 Պիտակներ
         Հրանտ Բագրատյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon