Բաղրամյան համայնքում չարաշահումների առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Իրադարձային 11.09.2019   14:03   94
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Բաղրամյան համայնքում տեղի ունեցած առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 3 անձի:

ՀՀ Քննչական կոմիտեից այտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավարը, զբաղեցնելով նշված պաշտոնը 2016թ.-ից, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է գումարների յուրացումներ և վատնումներ, ինչպես նաեւ կեղծել է պաշտոնեական փաստաթղթեր:

Մասնավորապես՝ Բաղրամյան համայնքի ղեկավարը, 2017 եւ 2018թթ. ավագանու նիստի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնելով 2017թ. եւ 2018թ. բյուջեներով նախատեսված ծախսային մասով գումարներ հատկացնելու եւ պայմանագրեր կնքելու հարցը՝ համայնքի համար տնկիներ ձեռք բերելու, համայնքի ճանապարհների վերանորոգման, ինչպես նաեւ՝ ոռոգման ջրագծերի վերանորոգման համար, պայմանագրեր է կնքել համապատասխան անհատ ձեռներեցների հետ: Նշված պայմանագրերի հիման վրա  համայնքապետարանի հաշվեհամարից անհատ ձեռներեցների հաշվեհամարներին փոխանցված գումարներից վերջիններս, համայնքի ղեկավարի խնդրանքով, որոշակի մասը պահել են որպես հարկային վճարումների գումար, իսկ մնացած մասը՝ կանխիկացրել եւ տվել համայնքի ղեկավարին: Վերջինս նշված համայնքի ճանապարհների բարեկարգման, ինչպես նաեւ՝ տնկիներ ձեռք բերելու համար ծախսել է նշված գումարների մի մասը, իսկ մնացած խոշոր եւ զգալի չափերի գումարները՝ յուրացման եղանակով հափշտակել:

Այնուհետեւ, վերը նշված գործարքների արդյունքում կատարված յուրացման փաստերը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով՝ իր ստորագրությամբ եւ կնիքով հաստատել ու անհատ ձեռներեցների ստորագրմանն է ներկայացրել պայմանագրերով նախատեսված աշխատանքներ կատարելու մասին  կեղծ տվյալներ պարունակող՝ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող կատարողական ակտերը եւ արձանագրությունները, որից հետո նշված փաստաթղթերը հանձնել է համայնքապետարանի հաշվապահություն:

Բացի այդ, համայնքի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով գույք հափշտակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության է եկել Արմավիրի մարզի Բաղրամյան  համայնքի երաժշտական դպրոցի տնօրենի եւ նույն համայնքի հաշվապահի հետ: Արդյունքում, երաժշտական դպրոցի տնօրենի կողմից 2017թ. դեկտեմբերից 2018թ օգոստոսը, ինչպես նաեւ՝ նույն դպրոցի հաշվապահի կողմից՝ 2018թ. հունվարից 2018թ. օգոստոսը աշխատանքի չհաճախելու պայմաններում, նշված ժամանակահատվածներում համայնքի հաշվապահի կողմից կազմվել է կեղծ տվյալներ պարունակող աշխատավարձի ցուցակ, որի արդյունքում որպես աշխատավարձ փոխանցված ընդհանուր՝ խոշոր եւ զգալի չափի գումարները հափշտակվել են:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բաղրամյան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Անհատ ձեռներեցներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  38-314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ համայնքի հաշվապահին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Երկու անհատ ձեռներեցների եւ երաժշտական դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով:

Վերը նշված առերեւույթ հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         չարաշահումներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon