Բաղդադում հրթիռակոծվել է ԱՄՆ դեսպանատան ռազմական հատվածը

Աշխարհ 17.09.2020   10:49   26

Ըստ իրաքյան լրատվամիջոցների՝ Բաղդադում հրթիռային հարձակման է ենթարկվել ԱՄՆ-ի դեսպանատան ռազմական հատվածը։

Այս մասին գրում է Pars Today-ը։

Sabrin News-ը, որը կապված է Իրաքի դիմադրության ուժերի հետ, չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ դեսպանատունը հարձակման է ենթարկվել  առաջադեմ հրթիռով, և որ դեսպանատան անվտանգության ուժերը ուժեղ պայթյուն լսելուց հետո փակել են դեսպանատան դռները:

Իրաքյան Sumaria News լրատվական գործակալությունը նույնպես հաղորդել է, որ հրթիռը ընկել է Բաղդադի կանաչ տարածքում: Բաղդադի Կանաչ գոտու հարակից տարածքից, որտեղ գտնվում է ԱՄՆ դեսպանատունը, տարածված տեսանյութը ցույց է տալիս, որ ԱՄՆ դեսպանատանը հրթիռների նախազգուշացման ազդանշանը ակտիվացած է:

Իրաքի պաշտոնական աղբյուրները դեռ չեն հրապարակել որևէ հայտարարություն՝ հարձակման ևւ դրա հնարավոր վնասների մասին: Երեքշաբթի վաղ առավոտյան, Բաղդադի Կանաչ գոտում ԱՄՆ դեսպանատան ուղղությամբ արձակվել էին «Կատյուշա» տեսակի երկու հրթիռներ:



 Պիտակներ
         Բաղդադում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb