Բաղդադում անհայտ անձինք կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ

Աշխարհ 07.12.2019   12:32   311

Իրաքում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները:

Russia Today-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում անհայտ անձինք քաղաքացիական մեքենաներով մոտեցել են ցուցարարներին և կրակ բացել նրանց ուղղությամբ: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել է 16 մարդ: Ավելի քան 60 մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: 

Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած այս ամենի հետևում: Ցուցարարները բանակին կոչ են արել միջամտել և պաշտպանել իրենց:

Հակակառավարական ցույցերn Իրաքում սկսվել են դեռ հոկտեմբերից: Դրանք ուղեկցվում են իրավապահ մարմինների հետ բախումներով: Ցուցարարները բողոքում են երկրում տիրող սոցիալական պայմաններից, կոռուպցիայից և գործազրկությունից: 



 Պիտակներ
         Բաղդադ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon