Բացառիկ տեսանյութ՝ ինչպես է վերակառուցվում Ռաքքայի հայկական եկեղեցին

Իրադարձային 27.11.2019   18:27   149
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Մենք գտնվում ենք Ռաքքայում, Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում: Այստեղ հայկական եկեղեցի էր»։ Դաեշի ահաբեկիչների կողմից մայրաքաղաք հռչակված Ռաքքան Արևմտյան ուժերի օգնությամբ ազատագրելուց հետո այստեղ վերադարձած բնակիչները քաղաքը գտան ավերված։ Ավերված հայկական եկեղեցու հիմքում ահաբեկիչները գաղտնի թունել էին փորել:

Free Burma Rangers բարեգործական կազմակերպության ղեկավար Դևիդ Յուբանքը, ով օգնում է Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցմանը, ԱՄՆ-ի հատուկ նշանակության զորքերի նախկին ծառայող է, ով ծառայությունն ավարտելուց հետո որոշել է օգնել Մերձավոր Արևելքի ազգային փոքրամասնություններին, տարածելով իր իսկ խոսքով «Հիսուս Քրիստոսի սերն ու լույսը»: Ռաքքա վերադարձող տեղի բնակիչներից շատերը դեռևս չեն ցանկանում խոսել տեսախցիկի առջև՝ վախենալով քաղաքում թաքնված ահաբեկիչներից։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

«Երբ եկանք ազատագրված Ռաքքա, մենք տեղակայվեցինք հենց այնտեղ, և ես զբոսնելով այս ավերված եկեղեցու կողքով սկսեցի աղոթել, ասելով՝ «Տեր, խնդրում եմ, վերադարձրու քրիստոնյաներին և օգնիր մեզ վերականգնել այս եկեղեցին»:

Այնուհետեւ մի պահ մտածեցի՝ դա խելամիտ աղոթք չէ՝ ո՞վ կցանկանա երբևէ վերադառնալ այստեղ: Դիմեցի Աստծոն հարցով՝ ինչի՞ համար կարող եմ աղոթել այս եկեղեցու ավերակներում, և ես զգացի Աստծո արձագանքը՝ աղոթի՛ր կրկին:

Կրկնեցի աղոթքս. «Տեր Հիսուս, խնդրում եմ, օգնիր, որպեսզիայս եկեղեցին վերականգնվի, Ամեն»: Եվ ահա բոլորս միասին աղոթեցինք, նույնիսկ փոքր մետաղե խաչ տեղադրեցինք, քանի որ եկեղեցու խաչը չկար: Աղոթելուց հետո ես դուրս եկա այստեղից և ինձ մի մարդ մոտեցավ, ու հարցրեց թե ի՞նչ եք անում այստեղ:

Պատասխանեցի՝ աղոթում եմ այս եկեղեցու վերականգնման համար: Նա ինձ ասաց՝ սա իմ եկեղեցին է, ես հայ եմ, Դաեշի կրակոցներից չորս անգամ վիրավորվել եմ: Նախկինում մենք հազարներով էինք այստեղ, այնուհետեւ բոլորս փախանք, այժմ հինգ հոգով վերադարձել ենք, ու հարցրեց թե կարող ենք իրենց օգնել։ Պատասխանեցի՝ կփորձեմ, ես գումար չունեմ, ավելի ճիշտ, ունեմ 300 դոլար, ու քանի որ այսօր կիրակի է, ահա վերցրեք իմ ձեռքի եղած գումարը: Մենք միասին աղոթեցինք՝ խնդրելով Տիրոջն օգնել մեզ վերականգնել եկեղեցին»,- պատմում է Դևիդ Յուբանքը։

Այնուհետ ԱՄՆ-ից մի քանի ընտանիք Յուբանքի կազմակերպության միջոցով դրամական օգնություն առաջարկեցին, որն էլ թույլ է տվեց սկսել Ռաքքայի հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքները:

«Մենք այժմ հանգանակել ենք անհրաժեշտ գումարի կեսը, որը բավարար է այս տարածքը մաքրելու համար: Ի դեպ, ահա այնտեղ Դաեշի գաղտնի թունելներից մեկն է: Եկեղեցին քանդելուց հետո Դաեշի զինյալները այն փորել էն եկեղեցու տակ: Մենք պետք է վերականգնենք եկեղեցու հիմքերը և հուսամ, որ 2020-ին ի վիճակի կլինենք լիարժեք վերակառուցել այս եկեղեցին, և դա կլինի օրհնություն հայ համայնքի համար, քրիստոնյաների համար, սակայն նաև արաբների, մահմեդականների՝ բոլորի համար, որովհետև այս հողը բավարար տեղ ունի յուրաքանչյուր հավատքի համար»,-ասում է Յուբանքը։



 Պիտակներ
         եկեղեցի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon