Բացահայտվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ

Իրադարձային 26.08.2019   15:50   103
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 22-ամյա երիտասարդին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Ինչպես հայտնեցին ՀՀ քննչկան կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2019 թվականի օգոստոսի 23-ին` ժամը 19.45-ի սահմաններում, հիվանդանոցներից մեկից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Ձախ արմնկահոդ և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչը՝ ծնված 1996թ.:

Դեպքի առթիվ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2019թ. օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արցախի փողոցում գտնվող գեղեցկության սրահի դիմաց անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, 1986 թվականին ծնված երիտասարդը իր մոտ գտնվող կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նույն թաղամասի 22-ամյա բնակչին, որի ընթացքում վերջինս ինքնապաշտպանության նպատակով իր մոտ գտնվող գազային ատրճանակից կրակոցներ է արձակել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ: 1986 թվականին ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու և հետախուզում հայտարարելու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         մարմնական վնասվածքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon