Բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք

12.04.2019   11:58   187
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ, ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի իրացման դեպք:

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել: «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի իրացման հանգամանքները։

2019թ. մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Երևան քաղաքի՝ 1986թ. ծնված բնակիչ, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ պոլիէթիլենային փաթեթ` 2,57 գրամ հաստատուն քաշով կանաչավուն, յուրահատուկ մանրացված զանգվածի պարունակությամբ:

Փաթեթի պարունակությունը ենթարկվել է դատաքիմիական փորձաքննության: Փորձագետի՝ 18.03.2019թ. ստացված եզրակացության համաձայն՝ հիշյալ փաթեթի պարունակությունը հանդիսանում է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում 2019թ. մարտի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 268 հոդվածի 1-ին մասով, որը քննչական ենթակայության կարգով ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Քրեական գործի նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված անձը թմրամիջոցը ձեռք է բերել Երևան քաղաքի՝ 1959թ. ծնված բնակչից: Վերջինիս բնակարանում կատարված խուզարկությամբ տարբեր սենյակներից հայտնաբերվել են ընդհանուր մոտ 78,5 գրամ քաշով, տարբեր փաթեթների մեջ լցված կանաչավուն, յուրահատուկ հոտով չորացված զանգվածներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ, անձի ճանաչման քննչական գործողություն: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1959թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

1986թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: 


 Լուսանկարներ


 Պիտակներ
         մարիխուանա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon